Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում․ Կոպիրկին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է Երեւանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Շուտով հանդիպում է լինելու Մոսկվայում»,- ասել է նա լրագրողներին։
Կոպիրկինը նաև հավելել է, որ Ռուսաստանը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։