ԱՄՆ-ը ողջունում է Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Բրյուսելում
Միացյալ Նահանգները ողջունում է Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման մասին հայտարարությունը։
«Մենք ողջունում ենք հայտարարությունը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս հանդիպումը կարևոր հնարավորություն է Վաշինգտոնի բանակցություններից հետո հետագա առաջընթացի համար», Այս մասին ասվում է դեպարտամենտի բյուրոյի հաղորդագրության մեջ։