Ռուսաստանի դեմ իսկական պատերազմ է սանձազերծվել․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթում իր ելույթի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի դեմ իսկական պատերազմ է սանձազերծվել։
Այս մասին գրում է Ria.ru-ն։
«Այսօր քաղաքակրթությունը կրկին գտնվում է վճռական շրջադարձի մեջ, ևս մեկ անգամ իսկական պատերազմ է սանձազերծվել մեր հայրենիքի դեմ։ Բայց մենք հակահարված ենք տվել միջազգային ահաբեկչությանը, պաշտպանելու ենք Դոնբասի բնակիչներին, ապահովելու ենք մեր անվտանգությունը»,- ասել է ՌԴ նախագահը։