Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների․ ԱՄՆ պետքարտուղարություն
Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում կայացած բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մենք կարծում ենք, որ անցած շաբաթ քննարկումները կառուցողական էին, և որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում։ Հայտնի է, որ երկու երկրներն էլ սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Եվ մենք հավատում ենք, որ ավելի շատ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը կլինի»,- ասել է Պատելը` հավելելով, որ ԱՄՆ-ը շարունակում է լիարժեք աջակցություն ցուցաբերել, քանի որ երկու երկրները շարունակում են իրենց երկխոսությունը և ջանքերը՝ ապահովելու կայուն խաղաղություն: