Զելենսկին Կիևում հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։
Այս մասին ուկրաինական պետության ղեկավարը գրել է Facebook-ում։
«Այսօրվանից մայիսի 9-ը Եվրամիությունում և նաև Ուկրաինայում կլինի Եվրոպայի օրը: Այսօր մենք հանդիպում ենք Կիևում այս հատուկ օրը, քանի որ Կիևը կատարյալ վայր է Եվրոպայի օրը նշելու համար: Ամեն օր Ուկրաինայի խիզախ ժողովուրդը պաշտպանում է հենց այդ արժեքները, որը հանդիսանում է Եվրամիության հիմքը»,- ասել է նախագահը։