Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Մամուլ

Չեմ կարծում, որ նման քայլեր կիրականացնի մարդը, ով ազգությամբ հայ է, և ում երակներով հոսում է հայի արյուն․ Վանեցյան

«Հրապարակ» թերթի զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

- Հայտարարեցիք, որ Երեւանի ընտրություններին պատրաստվելն այնքան էլ տեղին չէ, երբ Հայաստանի պետականությունը նման վիճակում է։ Բայց շատերն ասում են՝ ով հաղթի Երեւանի քաղաքապետի ընտրություններում, նա էլ կհաղթի հաջորդ խորհրդարանական ընտրություններում։

- Երեւանի քաղաքապետի ընտրությունները մենք պետք է դիտարկենք որպես ամբողջական իշխանափոխության առաջին քայլ։ Երեւանի ընտրություններում մասնակցության հետ կապված՝ պետք է լինի խոր քննարկում քաղաքական հիմնական ուժերի շրջանում, եւ իմ անձնական կարծիքն է, որ պետք է հանդես գալ միասնական ճակատով, միասնական թեկնածուով։ Ընդ որում, որեւէ մեկը չպետք է ասի` այդ թեկնածուն ես եմ, եւ վերջ․ պետք է լինեն քննարկումներ, սեղանին դրվեն բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, թե ինչի պիտի լինի այս կամ այն թեկնածուն: Բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց անձնական ամբիցիաները եւ հանդես գան միասնական ճակատով։ Եթե միասնական ճակատով հանդես չգանք, ուրեմն, ես վստահաբար ասում եմ, իշխանությունները հաղթելու են։ Հենց հայտարարվեն ընտրությունները, եւ մենք տեսնենք՝ չկա միասնություն, այդ օրը մենք կարող ենք չակերտների մեջ շնորհավորել իշխանության թեկնածուին՝ անկախ նրանից, թե ով կլինի այդ թեկնածուն՝ Տիգրան Ավինյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը։

- Այդ քննարկումներն ընդդիմության շրջանում եղե՞լ են, թե՞ ամեն մեկն իր տարբերակն է առաջ քաշում։

- Ես քիչ առաջ ասացի, որ այսօր խոսել Երեւանի ընտրությունների մասին՝ տեղին չէ, որովհետեւ Նիկոլի Հայաստանում որեւէ մեկը վստահ չէ՝ կլինի՞ ընտրություն, թե՞ չի լինի, ե՞րբ կլինի այդ ընտրությունը։ Հենց հիմա օրենքի կոպիտ խախտմամբ Երեւանը չունի քաղաքապետ, եւ չեն հայտարարում արտահերթ ընտրություններ, բայց չենք բացառում, չէ՞, որ կարող է որոշում կայացվել, հայտարարվեն ընտրություններ, եւ բոլորիս կանգնեցնեն փաստի առջեւ, ասեն` 28 օրից ընտրություններ են։ Կարո՞ղ է նման բան լինել՝ կարող է: Մենք տեսել ենք, որ ամեն ինչ այս իշխանություններն անում են ու օրենքը մեկնաբանում են յուրովի՝ ոնց ուզում են՝ այդպես։ Բացի այդ, երկար պրոցես են քաղաքական կոնսուլտացիաները, որը պետք է արդեն սկսել։ Բայց հանրության մի մասն էլ չի հասկանում` հիմնական ընդդիմադիր ուժերը խոսում են Երեւանի ընտրությունների մասին, բայց Հայաստանը վտանգված է, Արցախը վտանգված է, Նիկոլ Փաշինյանն ուղիղ խոսում է պետականության կորստի մասին, ասում է` գիտեք, կարող է այնպես լինի, որ երկու-երեք տարի հետո պետություն չլինի, ինչ-որ անհասկանալի բաներ է խոսում։ Դրա համար պետք է հասկանալ` ե՞րբ է այդ ժամանակահատվածը, ու սկսել այդ քաղաքական կոնսուլտացիաները։

- Նիկոլ Փաշինյանն անհասկանալի բանե՞ր է խոսում, թե՞ ապագայում մեզ սպասվող սցենարներն է բացահայտում։

- Ցավոք սրտի, ինքն ինչ խոսում է, որը մենք համարում ենք անխելքության, անտրամաբանության դրսեւորում, վերջում մեկ էլ տեսնում ենք, որ դա իրողություն դարձավ, ինքն էլ ասում է՝ ես ձեզ զգուշացրել էի՝ դուք ոչ մի բան չարեցիք։ Այս մարդկանց մեկնաբանելն անհնարին է, որովհետեւ սրանք անտրամաբանական քայլեր են անում, եւ չես կարծում, որ հնարավոր է նման քայլեր իրականացնի մարդ, ով ազգությամբ հայ է, եւ ում երակներով հոսում է հայի արյուն։ Ուղղակի այս մարդիկ անում են ամեն ինչ, որպեսզի երկիրը բերեն մի իրավիճակի՝ անընդհատ պարտվողական տրամադրություններ, անընդհատ զիջումներ։ Բոլորի առջեւ՝ ոչ միայն մեր հակառակորդի, այլ աշխարհում բոլորի՝ սկսած Ռուսաստանից, միացյալ Եվրոպայից, ԱՄՆ-ից, բոլորի առջեւ այս մարդիկ կզել են՝ ցավոք սրտի։

- Պատճառը ո՞րն է, որ երկրի ներսում չկա այն ներուժը, որը կընդդիմանար այս պրոցեսին։

- Դա երկար զրույց է, երկար վերլուծություն է պահանջում, շատ դեպքերում մարդիկ ուղղակի հոգնել են, որովհետեւ ամեն ինչ ուզում են արագ լինի, անընդհատ ընդդիմությանը մեղադրում են, որ դուք սկսեցիք շարժում եւ հաջողության չհասաք։ Հիմա այս ստորագրահավաքը, որն իրականացնում է մեր գործընկեր Թագուհի Թովմասյանը, նկատել եմ, որ դրա հետ կապված էլ կա քննադատություն, ասում են՝ դուք ստորագրություն եք հավաքում՝ սա երկիրը հանձնում է։

- Այդ քննադատության մեջ տրամաբանություն չկա՞։

- Քննադատության մեջ տրամաբանություն, իհարկե, կա, բայց ես բազմիցս ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ` իսկ ի՞նչ անենք։

- Ի՞նչ պետք է անենք։

- Զինված խմբեր ստեղծենք՝ գնանք գրավե՞նք կառավարությունը, տեռորիստական ա՞կտ անենք՝ ի՞նչ անենք։

- Ձեր տարբերակը ո՞րն է։

- Անում ենք այն, ինչ քաղաքակիրթ կյանքում նորմալ է, բայց սրանց հետ․․․ ես համոզված եմ, որ այս խոսքիցս հետո կարող են ինձ քննադատել, բայց նորից եմ կրկնում` չպետք է հոգնենք, պետք է պայքարենք, որովհետեւ սա պայքար է հանուն Հայաստանի եւ հանուն Արցախի։

- Ժամանակ ունե՞նք։

- Ժամանակ վաղուց չունենք, ժամանակը վաղուց անցել է, ցավոք սրտի, բայց պետք է չհոգնենք` պայքարենք։