Այսօր` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք
«Արցախի ճանապարհը բացելու պայքարը կշարունակվի այսօր` մայիսի 10-ին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Արա Պողոսյանը։
Նա նաև հավելել է. «Ժամը 18:30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որի ժամանակ կհնչեն կներկայացվեն համաժողովրդական ընդվզման պահանջները և վերջին երկու օրերի արդյունքները, նաև առաջիկա ծրագրերը։
Եկեք Ազատության հրապարակ և դարձեք Արցախի ինքնորոշման մասնակից»։