Ղարաբաղում և Զանգեզուրում 10 գյուղերի հիմք է դրվել․ Ալիև
Մայիսի 2-ից մինչ օրս գտնվում եմ Ղարաբաղում և Զանգեզուրում, բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել, 10 գյուղերի հիմքեր են դրվել, բազմաթիվ բացումներ են եղել։
Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մոտ տասը օր գտնվելով Ղարաբաղում և Զանգեզուրում՝ ես ևս մեկ անգամ տեսնում եմ, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը վերածնվում են, կառուցվում են ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, էլեկտրակայաններ, ջրամբարներ, դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի շենքեր, մզկիթներ։ Այս ողջ ստեղծագործ աշխատանքը հիմնված է ադրբեջանական ժողովրդի շահերի վրա»,- ընդգծել է Ալիևը։