Բանակցություններին ու դրանց արդյունքներին երկար չենք սպասի․ Բայրամով
Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների կայանալիք հանդիպումը Բրյուսելում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասն է կազմում և կարող է դիտարկվել որպես Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների բաղկացուցիչ մաս: Mենք դրական ենք գնահատում ընթացող գործընթացը, քանի որ երբեմն բանակցային գործընթացում ընդմիջումներ կամ ձգձգումներ են լինում: Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցում միշտ կայուն է և հետևողական: Մենք հանդես ենք գալիս ի օգուտ բանակցային գործընթացի և կարգավորման։ Բանակցություններին ու դրանց արդյունքներին երկար չենք սպասի»,-նշել է Բայրամովը։