2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄարտունիում բախվել են «Opel»-ը և «Lexus LX570»-ը․ վերջինս բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավորԿասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը
Շնորհակալություն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում ինձ հյուրընկալելու համար. ԱՄՆ փոխպետքարտուղար
Ռուսաստանի մի շարք կլինիկաներում թոքային ժանտախտ է տարածվել. ռուսական լրատվամիջոցներՀիմա պատկերացրեք՝ ո՞վ է այն անասունը, որ 8 մլրդ դոլար փող կտա ներկայիս Հայաստանին 50 տարի մարման ժամկետով. Արթուր ԴանիելյանՀՀ նախագահն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին«Իրապես խոստումնալից ժամանակներ են». ԱՄՆ փոխպետքարտուղարը աղոթքի նախաճաշում Փաշինյանի ելույթը ոգեշնչող է համարում
Երևանի առանձին հատվածներում ՎիվաՍել-ի կապի խափանումներ են և ժամանակավոր անհասանելիություն. վթարվել է ցանցի ենթաբաղադրիչներից մեկը
Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր
Եմենում մարտերը շարունակվում են. կառավարամետ ուժերին հաջողվել է գրավել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող բնակավայրերՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջը«Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին՝ Վաղարշապատի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելուն
Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլյացիա է և ամոթալի սուտ
Եթե պետք է հանձնել, ապա ինչ-որ բանի դիմաց. Քոչարյանը՝ ադրբեջանցի զինծառայողի մասինՌուսաստանը հարվածել է Մոլդովա-Ուկրաինա սահմանին գտնվող անցակետին. կա վիրավորԿյանքի կենտրոնում մշտապես պահեք Աստծուն, ապրեք հավատքով և սիրով. Հայր ՎազգենԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալՍահմանային ուղեկալների հետ խնդիր ունենք. . Անդրանիկ Քոչարյանը՝ Շաքիի դեպքի մասին
Ինչպես են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռուբեն Ռուբինյանի երեխային մկրտում (տեսանյութ)
Սուրեն Պապիկյանը տեսակապային խորհրդակցություն է անցկացրել զինվորական կարգապահության թեմայով (տեսանյութ)«Սիթի» սուպերմարկետների ցանցում ծխախոտի վաճառքի խախտումներ են հայտնաբերվել
Տնից վազեցինք, տեսանք՝ մոպեդով վրաերթի է ենթարկվել. Այնթապում հրաժեշտ են տալիս 14-ամյա աղջկան (տեսանյութ)
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվիԱղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում էՎեհափառ Հայրապետի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանին. կան զոհեր
Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից
ՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսրայելական բանակը Սիրիայում գործողություն է իրականացրելԷլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան 16,500 հատից 839 հատ է. նախարար
Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները Թեհրանում. կայացել է ՀՀ և Իրանի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Հայաստանի հավաքականի հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղումԱզատության պողոտայում բախվել են Tesla-ն ու 2 Kia-ները. կան վիրավորներՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձը․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)
«Եթե տուրք տայինք հույզերին, ապա այսօր Երևանի կենտրոնում, ամենայն հավանականությամբ, կկանգնեցվեր Հաղթանակի երրորդ կամարը»,- բառացի ասել է Ալիևը. ադրբեջանագետ
Հասարակություն

Ուտում են ու մարսում. Արսեն Թորոսյանն ու Վահե Տեր-Մինասյանը Դուբայում կլինիկա են բացում

«Գարդասիլն» ու Cօvid-19-ը «հորով–մորով» արած և մարսած Արսեն Թորոսյան-Վահե Տեր–Մինասյան ընկերները, ոչ ավել-ոչ պակաս, այժմ էլ ֆինանսական սնման նոր աղբյուր են գտել։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` հիշյալ զույգը Դուբայում կլինիկա է բացում։

Իհարկե, նման ռիսկի գնալ նրանք չէին կարող` առանց ֆինանսական լուրջ ներդրումների։

Մի խոսքով` նախկինների ալան–թալանի, փողեր լվանալու ու կոռուպցիայի դեմ «պայքարող» իշխանության ներկայացուցիչ Արսեն Թորոսյանն իր ընկերոջ հետ կասկածելի փողերով դրսում գործ է դնում։

Ինչու կասկածելի, որովհետև առնվազն միամիտ ու առավել ևս ծիծաղելի կլիներ մտածել, թե Արսեն Թորոսյանն ու Վահե Տեր–Մինասյանը դրսում կլինիկա են բացում իրենց «հալալ քրտինքով աշխատած, կոպեկ–կոպեկ հավաքած ու հետ գցած» ֆինանսների հաշվին։

Չենք քննարկում այն, թե ում ճնշումների ներքո, Արսեն Թորոսյանի կնոջը փաստացի պատկանող բժշկական կենտրոնը ինչպես 0-ական վիճակից սկսեց «պահանջարկ վայելել», կտրուկ ավելացան պետական ներդրումներն ու աճեց նաև բժշկական կենտրոն այցելուների թիվը։

Անդրադառնանք հարցին, թե ինչու էին Թորոսյանն ու Վահե Տեր-Մինասյանը շահագրգռված «գարդասիլի» բիզնեսով։

Թերևս հիշողներ կլինեն, որ Վահե Տեր-Մինասյանն անգամ, օրենքները շրջանցելու ճանապարհով, լծվել էր «Գարդասիլ-4»-ը գովազդելու անթույլատրելի գործին։

Այս գործով առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նույնիսկ տուգանել էր Տեր-Մինասյանին, որով զայրացրել էր Թորոսյանին։

Ի պաշտպանություն իր ընկերոջ` Թորոսյանը «նետվել էր» տեսչական մարմնի ղեկավար էդգար Խուրշուդյանի «դեմքին», թե` ինչո՞ւ է տուգանել։

Ըստ լուրերի` Էդգար Խուրշուդյանն ասել է, որ այլ բան չէր կարող անել, քանի որ կար քաղաքացու ահազանգ, այն ժամանակ դեռ նախարար աշխատող Թորոսյանն էլ բղավել է, թե` «պասլատ անեիր» այդ քաղաքացուն...

Հիմա այս տրամաբանության մեջ պարզ է, չէ՞, որ հանուն գարդասիլի ու հանուն այդ գարդասիլը գովազդող ընկերոջ քաղաքացուն «պասլատ» անող Թորոսյանի համար Covid-19-ով պայմանավորված մահերը թերևս մեծ կորուստ չէին։

Covid-19 համավարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների մասով էլ ոչ թե մենք, այլ Հակակոռուպցիոն կոմիտեն է քրեական գործ հարուցել։

Գործի շրջանակում կալանավորվել են առողջապահության նախկին փոխնախարարը, որն այժմ Երևանի փոխքաղաքապետ է, «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրենը և էլի ոլորտի 9 ներկայացուցիչ։

Դարձյալ առնվազն պետք է միամիտ լինել մտածելու համար, որ այս խումբը գործել է  աննկատ` Թորոսյանի քթի տակ, բայց նրա աչքից հեռու և, որ Թորոսյանն անմեղ է այս գործում։

Իհարկե, Թորոսյանը չի ընդունում իր մեղքի բաժինը, բայց անկեղծության համար պետք է նշել, որ ոչ ոք ու երբեք չի ընդունում իր մեղքը։

Ու չնայած նրան, որ զարմանալի չի լինի, եթե Արսեն Թորոսյանն էլ մի օր, հայտնի «դասականի» նման, ասի` «ես պատասխանատու եմ, բայց թիվ մեղավորը չեմ»` փաստն այն է, որ ընկերների ֆինանսական հնարավորությունը ներում է` Դուբայում մեծ կլինիկա բացելու համար։

Այլ կերպ ասած` ուտում են ու մարսում... А вам слабо? 

 Արմինե Մկրտումյան