Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Մամուլ

«Առաջարկում են հիմնավորապես փոխել պատմական կարծրատիպերը, գետնի վրա անվտանգային համակարգը մեր ձեռքերով ոչնչացնել». Բենիամին Մաթևոսյան

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկա փուլում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր հարթակներում ինտենսիվ բանակցություններ են ընթանում։ Վաշինգտոնի հանդիպումից հետո հայտարարվեց, որ Մոսկվայում ևս նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Հետո, սակայն, հայտնեցին Բրյուսելում մայիսի 14-ին սպասվելիք հանդիպման, ապա՝ Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին։ Նախօրեին էլ հայտարարվեց, որ Բրյուսելից հետո է Մոսկվայում հանդիպում լինելու։ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում երկու՝ Հայաստանի և միջազգային գործընկերների դիրքորոշումներն է առանձնացրել։

«Տրամաբանական է, որ միջազգային գործընկերներից յուրաքանչյուրը փորձելու է իր շահերն առաջ տանել, անգամ եթե այդ շահերը հակասում են Հայաստանի կամ Արցախի Հանրապետությունների շահերին։ Այս դեպքում խոսքը ԵՄ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի մասին է, որոնց գործողությունների տրամաբանությունը հասկանալի է։ Յուրաքանչյուրը փորձելու է իր հարթակի շրջանակներում ինչ-որ հանգրվանի հասնել։ Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա կարևոր է հասկանալ մի բան. Փաշինյանը ռազմավարական ընտրությունն արդեն կատարել է։ Ինքն անձնապես իր ապագան կապում է Արևմուտքի աջակցության հետ, իսկ Արևմուտք ասելով՝ պետք է հասկանանք տարածաշրջանային օպերատոր Թուրքիային»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ այս առումով Փաշինյանը շատ անկեղծ է ժողովրդի հետ։

«Երբ ասում է՝ հայը եղել է ու կլինի, բայց պետականության հետ խնդիր ունենք, նշանակում է՝ պատրաստ է ստորագրել անգամ մի փաստաթուղթ, որով Արցախը դե յուրե կճանաչվի Ադրբեջանի մաս, 8 «անկլավները» կհանձնի Ադրբեջանին՝ դրանց հետ թշնամու վերահսկողությանը հանձնելով մեր համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ։ Ինքը պատրաստ է այդ ամենը հանձնել, բայց խնդիրն այն է, որ անգամ այդ պատրաստակամությունը հայտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանն անվտանգության երաշխիքներ չեն տալիս: Արևմուտքի առաջարկը գլոբալ առումով հետևյալն է. ինչպես ժամանակին Բոլթոնն է ասել՝ հրաժարվել պատմական կարծրատիպերից, մոռանալ Ցեղասպանությունը։ Բացի այդ, Արևմուտքն առաջարկում է մեր ընկալումներում, մեր պետական քաղաքականության մեջ ռազմավարական դաշնակիցներ դարձնել Թուրքիային և Ադրբեջանին, իսկ թշնամիներ՝ Իրանին և ՌԴ-ին։ Ավելին, առաջարկում է դառնալ պլացդարմ՝ Իրանի դեմ հարձակման համար։Եվ Փաշինյանը, պատրաստ լինելով դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց, ուզում է ինչ-որ զորք գա, որը կապահովի Հայաստանի, այսպես ասած, իր երազած 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի անվտանգությունը, բայց անգամ դա չեն երաշխավորում»։

Քաղաքագետի խոսքով, Թուրքիան հայկական օդանավերի համար օդային սահմանը փակում է ոչ թե «Նեմեսիս» գործողութան հուշարձանի, այլ հենց նրա համար, որ Հայաստանը կարող է անվտանգության երաշխիքների պահանջներ ներկայացնել. «Թուրքերն ու ադրբեջանցիներն ասում են՝ «մեզ ավելորդ աչքեր պետք չեն, դուք Արցախից ու Հայաստանից ռուսական զորքերը պետք է հանեք, ու իրենց փոխարեն ոչ ոք չպետք է գա»։ Խորքային խնդիրը հենց սա է, իսկ հանդիպումները՝ Բրյուսել, Մոսկվա և այլն, այս պահին այդքան էլ կարևոր չեն, որովհետև ռազմավարական ընտրությունն, ինչպես նշեցի, արդեն կատարված է։ Փաշինյանն իր ռազմավարական ընտրությունը կատարել է, բայց ելնելով ինչ-ինչ հանգամանքներից՝ դեռևս փաստաթղթավորված չի կարող ներկայացնել։ Ինչ-որ վախեր ունի, բայց խնդիրն այն չէ, որ մտահոգված է Հայաստանի ապագայով։ Հարցն այն է, որ երբ այս գործողությունները տեղի ունենան, երկրում կարող են գործընթացներ սկսվել, և ինքը կզրկվի իր իշխանությունից, կամ իր համար այլ խնդիրներ ի հայտ կգան»։

Բենիամին Մաթևոսյանի համոզմամբ, սխալ է այն պատկերացումը, թե սահմանին ԵՄ-ից ու այլ կազմակերպություններից որքան շատ դիտորդներ, փաստահավաք խմբեր լինեն, այդ հանգամանքն անվտանգություն կբերի։ «Անվտանգություն կարող են բերել միայն բանակը և դաշնակիցների հետ համակցված գործողությունները։ Ավելին՝ անվտանգությունից է բխում խաղաղությունը, այլ ոչ թե այն այլասերված մոտեցումից, որը փորձում են մատուցել հասարակությանն ու ասել, թե խաղաղությունն է անվտանգության երաշխիքը։ Սիրիան, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարողանում է Իրանի հետ պայմանավորվել, որ Իրանը զենքի արտադրման հատուկ կետեր ստեղծի Սիրիայում։ Իրանը մեզ համար այստեղ գրեթե ռազմավարական դաշնակցի կարգավիճակում է, որին ԵԱՏՄ-ի հետ ցամաքային սահման է անհրաժեշտ, բայց մեզ մոտ ձախողում են այդ երկրի հետ հնարավոր քաղաքականությունը, որովհետև Բոլթոնն ասել է՝ Իրանի հետ սահմանը պետք է փակվի, պետք է վերանայեք պատմական կարծրատիպերը, այսինքն՝ Իրանին որպես թշնամի ընկալել ու դառնալ պլացդարմ՝ Իրանի վրա հարձակման համար»,-համեմատական եզրեր անցկացնելով՝ մատնանշեց քաղաքագետը։

Բենիամին Մաթևոսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Արցախում տեղի ունեցող գործընթացներին, դիմադրության օջախներին, մայիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքին։ «Արցախն իսկապես ծանրագույն իրավիճակում է այս պահին։ Հարց է՝ Հայաստանում ոմանք պատրաստ կլինեի՞ն այսքան պայքարել, դժվարություններ հաղթահարել, ինչը տեսնում ենք Արցախում։ Հասարակությունն իր հնարավորությունների չափով փորձում է ինչ-որ կերպ հակազդել այս գործողություններին, քաղաքացիական դիրքորոշում արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բայց եթե Արցախը ժամանակին քաղաքական դիրքորոշում հայտնած լիներ, այդ թվում՝ նաև այն բանակցությունների մասին, որոնք Փաշինյանը դեռևս 2022-ին վարել է Պրահայում, այս փուլին չէինք հասնի։ Հիմա Արցախի ձեռքում այդքան շատ գործիքներ չկան։ Այս փուլում կարևոր է հնարավոր բոլոր մեթոդներով ապահովել Արցախի Հանրապետության պետականության շարունակականությունը, հստակ դիրքորոշում արտահայտել, որ իրենք չեն տեսնում Ադրբեջանի հետ ինտեգրացիայի որևիցե հնարավոր տարբերակ։

Բացի այդ, պետք է, երևի, սպասեն, մինչև Հայաստանում կակտիվանան քաղաքական գործընթացները, և միգուցե այդ ժամանակ ավելի ակտիվ քաղաքական դիրքորոշում կհայտնեն։ Ներկա փուլում իրենք շատ հարցերում պարզապես դիտորդի են վերածվել, իրենք պետք է արձագանքեն այն գործընթացներին, որոնք կլինեն Հայաստանում։ Այսինքն, եթե Հայաստանում իրապես այլընտրանքային բևեռ, ճակատ ձևավորվի, որը երկրում քաղաքական իրավիճակ փոխելու հստակ գործողություններ կիրականացնի, իհարկե, Արցախից եկած քաղաքական դիրքորոշումը շատ մեծ ազդեցություն կունենա ընդհանուր գործընթացների վրա։ Իրավիճակն այսպիսին է, բայց նաև անկեղծ պետք է լինենք. ստեղծված իրավիճակը Արցախի իշխանությունների կրավորական կեցվածքի ուղիղ դրսևորումն է։ Առաջին հերթին խոսքը Արայիկ Հարությունյանի մասին է։ Արցախը երկար ժամանակ պաշտոնական Երևանի վրա ճնշումներ գործադրելու հնարավորություն ուներ, որպեսզի Երևանն իր դիրքորոշումը փոխի, բայց Արցախի իշխանություններն այլ ճանապարհով գնացին»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, իրականում խնդիրների լուծման բանալին գտնվում է Հայաստանում՝ կառավարական առաջին շենքում. «Մինչև Արցախի կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը չփոխվի, Արցախը կշարունակի շրջափակված մնալ»։ Ամփոփելով՝ քաղաքագետը նշեց, որ 2020 թ. պատերազմից հետո ռազմավարական իրողությունը մեր տարածաշրջանում փոխվել է։ «Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետևանքով, որոնք, սեփական իշխանությունը պահելու մտայնությունից ելնելով, Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմի, մենք հասել ենք մի իրավիճակի, երբ վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանը ոչ թե սեղանի շուրջ, այլ սեղանի վրա էր։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը բանակցությունների առարկայի է վերածվել։ Մեզ առաջարկում են հիմնավորապես փոխել պատմական կարծրատիպերը, գետնի վրա անվտանգային համակարգը մեր իսկ ձեռքերով ոչնչացնել՝ հեռացնելով ռուսներին, փակելով Արցախի էջը, հրաժարվելով Իրանի հետ ցամաքային սահմանից։ Այս ամենը՝ առանց որևէ անվտանգային երաշխիքների։

Բանակցությունները հենց այս մասին են։ Նկատենք, որ երբ ԵՄ դիտորդները եկան ՀՀ, Ադրբեջանից ոչ պակաս բացասական ազդակներ ուղղեց նաև Թուրքիան։ Թուրքիայի և Ադրբեջանի համար ՀՀ-ն, որպես սուվերեն, առանձին քաղաքական պետական միավոր, չպետք է գոյություն ունենա։ Թուրքերը պահանջում են, որ այստեղ «ավելորդ աչքեր» չլինեն, նաև ամեն ինչ անում են, որ ռուսներին հանեն այստեղից, իսկ Փաշինյանն իր անձնական իշխանությունը պահելու համար փորձում է այստեղ «ավելորդ աչքեր»՝ ամերիկյան կամ այլ զորքեր բերել։ Սա է պատճառը, որ օդային սահմանը փակեցին, սա է պատճառը, որ քաղաքական, բանակցային գործընթացն առաջ չի գնում ու չի գնալու, որովհետև, մեծ հաշվով, թուրքերն ու ադրբեջանցիները Փաշինյանին առաջարկում են վեր բարձրացնել ձեռքերը և սպասել ցեղասպանության։ Բայց այնպես չէ, որ հրաժարվում է, քանի որ խոր մտահոգություններ ունի Հայաստանի ապագայի համար։ Նա խորը մտահոգություններ ունի միայն անձնապես՝ իր համար»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում