Ադրբեջանցիները Սոթքի ուղղությամբ կրակել են. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: