Հակահարձակումը հետաձգվում է. Զելենսկի
«Ուկրաինային ավելի շատ ժամանակ է պետք հակահարձակման համար»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը BBC-ին տված հարցազրույցում։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ Ուկրաինայի Զինված ուժերին ավելի շատ ժամանակ է պետք հակահարձակման նախապատրաստվելու համար՝ գործընկերներից խոստացված օգնությունը ստանալու համար:
«Մեր ունեցածով մենք կարող ենք առաջ գնալ և հաջողության հասնել: Բայց մենք շատ մարդկանց կկորցնենք։ Սա, կարծում եմ, անընդունելի է։ Ուստի պետք է սպասել», - հայտնում է թերթը Զելենսկու խոսքերը։