Ո՞վ է փոխարինել Նիկոլ Փաշինյանին մահվան ժամանակաշրջանում մինչ նրա հարություն առնելը. Էդգար Ղազարյանը հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ (լուսանկար)
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը մի քանի հարց է ուղղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։
«Այսօր գրավոր հարցում եմ ուղարկում ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Կարծում եմ բարձրացված հարցերի պատասխանը հուզում է ոչ միայն ինձ, այլև ողջ հանրությանը։
Պարտավորված եմ ինձ զգում անպայման հրապարակել պատասխանը` ստանալուն պես»,-գրել է Ղազարյանն ու հրապարակել հարցման լուսանկարը։
