166 հիմնական դպրոցում աշակերտներից մեկի հայրը ծեծել է 9-րդ դասարանի 2 աշակերտի
Այսօր՝ մայիսի 11-ին, Երևանի Արտեմ Միկոյանի անվան 166 հիմնական դպրոցում սաներից մեկի հայրը ծեծել է 9-րդ դասարանի երկու աշակերտի։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։
Նշվում է, որ ոստիկանություն հաղորդում է ստացվել դպրոցում հարձակման մասին, ինչի հետևանքով աշակերտները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։