Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ կիրառել են հրետանային միջոց․ ՊՆ
Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց: Հայկական կողմը կորուստներ չունի: Իրադրության փոփոխության դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: