ԱՄՆ-ն պատրաստ է թուլացնել հակառուսական պատժամիջոցները
Սպիտակ տունը ուսումնասիրում է մի շարք հակառուսական պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը՝ Ռուսաստանում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներ Փոլ Ուելանին և Էվան Գերշկովիչին հայրենիք վերադարձնելու համար։
Այս մասին CNN-ին հայտնել են վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները։
Բայդենի վարչակազմը փնտրում է առաջարկներ, որոնք կարող են խրախուսել Ռուսաստանին ազատ արձակել երկու կալանավորված ամերիկացիներին։