Թուրքիան և Ադրբեջանն արդիականացնում են Սու-25-ը
Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ նախագծեր է իրականացնում Սու-25-ի արդիականացման համար։
Այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Մենք Ադրբեջանի հետ համատեղ նախագծեր ենք իրականացնում Սու-25-ի արդիականացման, ինչպես նաև սպառազինության որոշ համակարգերի ինտեգրման և նոր համակարգերի համալրման վերաբերյալ»,- ասել է Դեմիրը։