Ուկրաինան սկսել է նախապատրաստվել հակահարձակմանը
Ուկրաինայի զինված ուժերը սկսել են նախապատրաստվել հակահարձակմանը։
Նման գործողությունները ներառում են զենքի պահեստների, հրամանատարական կենտրոնների, զրահատեխնիկայի և հրետանային համակարգերի թիրախավորում, CNN-ին ասել են արևմտյան երկու բարձրաստիճան զինվորականներ:
Նախապատրաստական գործողությունները կարող են շարունակվել մի քանի օր՝ մինչ Ուկրաինայի ծրագրված հարձակման հիմնական մասը կսկսվի, ասել է ԱՄՆ բարձրաստիճան զինվորականը: Բացի այդ, ուկրաինական բանակի նախապատրաստական գործողությունները կոչված են շփոթեցնելու հակառակորդին։