ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել սահմանի երկայնքով
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը:
Նա նշել է, որ այս տեսակի բռնությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն:
«Մենք երկու երկրի ղեկավարներին կոչ ենք անում, որ երբ հանդիպեն Բրյուսելում ամսի 14-ին, համաձայնեն իրենց ուժերը հետ քաշել սահմանի երկայնքով, ինչպես քննարկվել է պետքարտուղար Բլինկենի կողմից այստեղ Վաշինգտոնում, մայիսի սկզբին մեր հյուրընկալած բանակցություններին իրենց մասնակցության ժամանակ», - ասել է Պատելը: