Փաշինյանի հրամանով Ժաննա Անդրեասյանը գործուղվում է Ռուսաստան
Նիկոլ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին գործուղում է Ռուսաստան։ Վարչապետի որոշումը հրապարակվել է e-gov.am էլեկտրոնային կառավարման հարթակում։
«Ժաննա Անդրեասյանին 2023 թվականի հունիսի 7-9-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Կազան)` Միջազգային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով»,– ասված է փաստաթղթում։
Նախարարը վերադառնալուց հետո պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություններ ներկայացնի եռօրյա ժամկետում։