Ժամը 20։20-ի դրությամբ՝ սահմանային իրադրության փոփոխություն չկա․ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը՝ սահմանային իրավիճակի մասին՝
ժամը 20:20-ի դրությամբ․
«Իրադրության փոփոխություն չկա: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չճշտված, սխալ տեղեկություններ չտարածել և հետևել պաշտոնական լրահոսին:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»։