Ադրբեջանի ԶՈՒ-ն ականանետից կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ժամը 22:00-ի դրությամբ Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Հաղորդում է Պաշտպանության նախարարությունը․
«Ժամը 21:50-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից և ականանետից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»: