Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Մամուլ

Փաշինյանն ասել է․ չի ուզում անգամ պատկերացնել՝ ինչ կլինի, եթե Ռուսաստանը պարտվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Քաղպայմանագրի» կենտրոնական գրասենյակում մայիսի 11-ին Նիկոլ Փաշինյանն ավանդական դարձած ամենշաբաթյա հավաքն է անցկացրել կուսակցության ակտիվի հետ, որի օրակարգային թեման այս անգամ եղել են ՀՀ անվտանգությունն ու արտաքին քաղաքական գործընթացները։ Հավաքին մասնակցել են նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, գործադիրի այլ անդամներ։ Հավաքվածներին հաշվետվություն է ներկայացվել մայիսի սկզբներին վաշինգտոնյան բանակցությունների մասին՝ ըստ էության նշելով, որ դա կարելի է բանակցային հերթական ռաունդ ներկայացնել, որի ընթացքում կողմերը հերթապահ մտահոգություններ են հայտնել, հույսեր փայփայել, որ առաջիկայում փաստաթուղթ կստորագրվի, ավելի ոչինչ։ Ասվել է, որ որևէ նոր պահանջ սեղանին չի դրվել։

Ուստի այդ ամենը հաշվի առնելով ՝ առաջիկա կիրակի Բրյուսելում կայանալիք եռակողմ ֆորմատից էլ մեծ ակնկալիքներ չկան։

Նիկոլ Փաշինյանն իր ներածական խոսքում անդրադարձել է իրեն ուղղված մեղադրանքներին, որ մայիսի 9-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվա միջոցառումներին, ևհայտնվել է Արևմուտքի ու արևմտամետների թիրախում։ Հիշեցնենք, որ միջոցառումից ժամեր անց Ուկրաինան «անբարոյական և ոչ բարեկամական քայլ» է համարել ԱՊՀ 7 երկրների առաջնորդների մասնակցությունը Մոսկվայում տեղի ունեցած Հաղթանակի օրվա տոնակատարությանը: Ուկրաինայի ԱԳՆ-ն, մասնավորապես, հայտարարեց․ «Նշված օտարերկրյա պետությունների առաջնորդների մասնակցությունը հանրային միջոցառումներին դիտարկում ենք որպես անբարոյական և ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, արհամարհանք ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»։

Նշենք, որ Մոսկվայում տեղի ունեցած շքերթին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սադր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենիայի նախագահ Սերդար Բերդիմուխամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոևը: Ուշագրավ է, որ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ նշված չէ Բելառուսի նախագահի անունը: 

Ինչևէ, Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է, որ ինքը ճիշտ որոշում է կայացրել, որը բխում է Հայաստանի կենսական շահերից, հիշեցրել է, որ գազը Ռուսաստանից ենք ստանում, Ռուսաստանը, մեր ռազմավարական գործընկերը լինելուց բացի, այսօր տարածաշրջանում լուրջ դերակատարում է ստանձնել Հայաստանի կյանքում, և չմասնակցել շքերթին՝ վտանգավոր արկածախնդրություն կլիներ։ Ավելին, հեռուն գնալով Փաշինյանը նշել է, որ չի ուզում պատկերացնել, թե ինչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե Ռուսաստանը ձախողվի, պարտություն կրի Ուկրաինայում։ Նկատել է, որ Հայաստանում հարյուր տարի առաջվա պատմական իրադարձությունների կրկնությունը կունենանք՝ կորցնելով անկախ հանրապետությունը։ Փաշինյանն ասել է նաև, որ մենք մենակ անկարող ենք լինելու դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին, կրկնել է նաև նախորդ հանդիպմանը հնչեցրած այն համոզմունքը, որ եթե մեզ հաջողվի առաջիկա երկու տարում պահել պետությունը, ապա դրանից հետո հարյուրամյակներ կանգուն ենք մնալու։

Խոսել է նաև  Երևանում տեղակայված Նեմեսիսի արձանի մասին, վերահաստատել, որ այս հաշտեցման քաղաքականությունը որդեգրելուն զուգընթաց, նպատակահարմար չէր մեր օրերում հուշարձանի տեղադրումը, վստահեցրել է, որ ինքը տեղյակ չի եղել, վարչությունում էլ հարցը չի քննարկվել, սակայն, այդուհանդերձ, խուսափել է հայտարարել՝ արձանն ապամոնտաժվելու է, թե ոչ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անկլավների վերադարձի մասին Ալիևի անվերջ հնչող պահանջներին, որին Փաշինյանը խուսափողական պատասխաններ է տվել՝ եզրափակելով, որ կարող է այնպես ստացվել, որ այդ հարցը լուծվի «ոչ ոքի», այսինքն՝ մեր անկլավները մնան մեզ, Ադրբեջանինը՝ Ադրբեջանին։ 

Սահմանային վերջին լարվածության մասին ամենավերջում հպանցիկ է խոսել՝ ասելով, որ ադրբեջանցիների ցանկությունը Սոթքի հանքին տիրանալն է, սակայն վստահեցրել է, որ նպատակին չեն հասնի։ Իսկ Արցախի, հատկապես ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետի մասին չի խոսել, ինչը, իհարկե, արդեն զարմանալի չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: