Ռուսաստանը գիշերը անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա. կան վիրավորներ
Շաբաթ գիշեր ռուսական բանակը հարձակվել է ուկրաինական քաղաքների վրա։
Կիևը, Նիկոլաևը, Խերսոնը, Օդեսան, Դնեպրոպետրովսկը, Զապորոժիեն և այլ շրջաններ ենթարկվել են կամիկաձե անօդաչու սարքերի հարձակմանը։
Կիևում հակաօդային պաշտպանությունն աշխատել է գիշերը։ Նշվում է, որ կան մեծ թվով վիրավորներ։