Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄարտունիում բախվել են «Opel»-ը և «Lexus LX570»-ը․ վերջինս բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավորԿասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը
Շնորհակալություն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում ինձ հյուրընկալելու համար. ԱՄՆ փոխպետքարտուղար
Ռուսաստանի մի շարք կլինիկաներում թոքային ժանտախտ է տարածվել. ռուսական լրատվամիջոցներՀիմա պատկերացրեք՝ ո՞վ է այն անասունը, որ 8 մլրդ դոլար փող կտա ներկայիս Հայաստանին 50 տարի մարման ժամկետով. Արթուր ԴանիելյանՀՀ նախագահն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին«Իրապես խոստումնալից ժամանակներ են». ԱՄՆ փոխպետքարտուղարը աղոթքի նախաճաշում Փաշինյանի ելույթը ոգեշնչող է համարում
Երևանի առանձին հատվածներում ՎիվաՍել-ի կապի խափանումներ են և ժամանակավոր անհասանելիություն. վթարվել է ցանցի ենթաբաղադրիչներից մեկը
Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր
Եմենում մարտերը շարունակվում են. կառավարամետ ուժերին հաջողվել է գրավել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող բնակավայրերՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջը«Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին՝ Վաղարշապատի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելուն
Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլյացիա է և ամոթալի սուտ
Եթե պետք է հանձնել, ապա ինչ-որ բանի դիմաց. Քոչարյանը՝ ադրբեջանցի զինծառայողի մասինՌուսաստանը հարվածել է Մոլդովա-Ուկրաինա սահմանին գտնվող անցակետին. կա վիրավորԿյանքի կենտրոնում մշտապես պահեք Աստծուն, ապրեք հավատքով և սիրով. Հայր ՎազգենԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալՍահմանային ուղեկալների հետ խնդիր ունենք. . Անդրանիկ Քոչարյանը՝ Շաքիի դեպքի մասին
Ինչպես են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռուբեն Ռուբինյանի երեխային մկրտում (տեսանյութ)
Սուրեն Պապիկյանը տեսակապային խորհրդակցություն է անցկացրել զինվորական կարգապահության թեմայով (տեսանյութ)«Սիթի» սուպերմարկետների ցանցում ծխախոտի վաճառքի խախտումներ են հայտնաբերվել
Տնից վազեցինք, տեսանք՝ մոպեդով վրաերթի է ենթարկվել. Այնթապում հրաժեշտ են տալիս 14-ամյա աղջկան (տեսանյութ)
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվիԱղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում էՎեհափառ Հայրապետի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանին. կան զոհեր
Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից
ՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսրայելական բանակը Սիրիայում գործողություն է իրականացրելԷլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան 16,500 հատից 839 հատ է. նախարար
Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները Թեհրանում. կայացել է ՀՀ և Իրանի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Հայաստանի հավաքականի հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղումԱզատության պողոտայում բախվել են Tesla-ն ու 2 Kia-ները. կան վիրավորներՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձը․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)
«Եթե տուրք տայինք հույզերին, ապա այսօր Երևանի կենտրոնում, ամենայն հավանականությամբ, կկանգնեցվեր Հաղթանակի երրորդ կամարը»,- բառացի ասել է Ալիևը. ադրբեջանագետ
Երեխայի իրավունքների պաշտպանության ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է․ ՄԻՊ
Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
Եթե ինքը իր երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ապրի ինքը․ կպեք ձեր գործերին․ Ռուբեն ՄխիթարյանԿանանց Հայաստանի թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում․ թիմի կազմը1989թ. Թբիլիսիում Տիգրանաշենի հարցով որոշվեց՝ ադրբեջանական պատվիրակության փաստարկները բացահայտ անհիմն են. Դանիելյան
«Դիլիջան» ԲԿ է տեղափոխվել 72-ամյա կնոջ դի. նա ունեցել է գանգուղեղային վնասվածք
Հասարակություն

Փաշինյանը Ներքին Բազմաբերդում այցելել է դպրոցական ծրագրի մասնակից աշակերտներին

Նիկոլ Փաշինյանն երեկ երեկոյան այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք՝ հանդիպել Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին: Փաշինյանին տեղեկացվել է, որ համագործակցային նախագծի շրջանակում երկու դպրոցների 8-րդ դասարանների աշակերտներն անցկացնում են եռօրյա միջոցառում:

Առաջին օրը երևանյան դպրոցից 10 աշակերտ հյուրընկալվել է Ներքին Բազմաբերդում, իսկ գյուղից 10 աշակերտ՝ Երևանում: 2 գիշերակացի շրջանակում վերջիններս ծանոթանում են միմյանց հետ և յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսածը և սովորածը, կենցաղային և սովորույթային հետաքրքիր առօրյան։

Ծրագրի երկրորդ օրը կազմակերպվել է էքսկուրսիա՝ պատմամշակութային հուշարձաններ, իսկ 3-րդ օրը՝ երկու դպրոցների 8-րդ դասարանի բոլոր աշակերտները հանդիպում են Ներքին Բազմաբերդում։

Այս միջոցառման շրջանակներում աշակերտները հնարավորություն են ստանում մոտիկից ճանաչելու միմյանց, անցկացնելու մշակութային տարբեր միջոցառումներ:

Փաշինյանն այցի ընթացքում զրուցել է աշակերտների և ուսուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին, աշակերտները հանդես են եկել մշակութային կատարումներով: Վերջիններս շնորհակալություն են հայտնել Նիկոլ Փաշինյանին իրենց այցելելու և հետաքրքիր զրույց անցկացնելու համար:

Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետը նշել է.

«Հարգելի տիկին նախարար,
Պարոն մարզպետ,
Համայնքի հարգելի ղեկավար,
Հարգելի տնօրեններ,
Հարգելի ուսուցիչներ,
Հարգելի աշակերտներ,
Հարգելի ուսանողներ,
Մանկավարժական համալսարանի հարգելի ներկայացուցիչներ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ինձ հրավիրելու համար, որ այս գեղեցիկ օրվան և իրադարձությանը ներկա գտնվեցի, որովհետև ես, անկեղծ ասած, այս ընթացքում շատ դրական լիցքեր ստացա բոլորիցդ: Շատ ուրախ եմ տեսնել, որ այսօր մեր հանրակրթության ոլորտում այսպիսի պրակտիկա կա, որ երեխաներն այսպես՝ շենքից դուրս, դպրոցից դուրս, դասարանից դուրս հավաքվում են և շփվում են ոչ միայն կողքի դպրոցի, կողքի դասարանի հետ, այլև գյուղական բնակավայրում գտնվող դպրոցի հետ: Եվ այս շփումը ես շատ կարևոր և ոււսանելի եմ համարում բոլորի համար: Իհարկե հույս ունեմ, որ նորանոր առիթներ կունենամ այսպիսի միջոցառումների մասնակցելու համար:

Ուզում եմ բոլորիցդ շնորհակալություն հայտնել ոգու համար, տրամադրության համար, կազմակերպման համար, հարաբերությունների համար, ցանկության համար, ստեղծագործականության համար: Եվ դա շատ կարևոր է և կրթության անբաժանելի մասն է: Ես բազմիցս եմ ասել, անընդհատ ասում եմ, որ կրթությունից ավելի կարևոր բան չկա, և մեր բոլորիս նպատակն է այնպես անել, որ Հայաստանում կրթության մակարդակը գնալով բարձրանա: Բայց դա իհարկե չի նշանակում միմիայն ավելի որակյալ գիրք, ավելի որակյալ շենք, սա նշանակում է ավելի որակյալ մոտեցում: Եվ ես այսօր այդ որակյալ մոտեցումը տեսա, ինչի համար բոլորիցդ շնորհակալ եմ»: