Գերմանիան Ուկրաինային է հանձնել 3 միլիարդ եվրոյի տանկեր և անօդաչու սարքեր
Գերմանիան Ուկրաինային կուղարկի 2,7 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակ, այս մասին կարող է հայտարարվել մայիսի 14-ին՝ Աախենում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Կարլոս Մեծի մրցանակը շնորհելուն զուգահեռ, գրում է Der Spiegel-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ ուկրաինական բանակը կստանա 30 Leopard 1 տանկ, 20 Marder հետևակի մարտական մեքենա, 200 հետախուզական անօդաչու թռչող սարք, IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգեր, արկեր և տրանսպորտային միջոցներ նյութատեխնիկական ապահովման համար։
Կարլոս Մեծի մրցանակը շնորհվում է Եվրոպայի միավորմանն ուղղված ջանքերի համար և տեղի է ունենում Գերմանիայի արևմտյան Աախեն քաղաքում։