Հայտնի է, թե ինչպես են իրենց քարոզարշավներն անցկացնելու Էրդողանն ու Քըլըչդարօղլուն
Թուրքական լրատվամիջոցները պարզել են Էրդողանի և Քըլըչդարօղլուի 10-օրյա նախընտրական քարոզարշավի մանրամասները:
«Ըստ տեղեկությունների՝ նախագահը նախատեսում է կենտրոնանալ հեռուստատեսային հաղորդումների վրա և այցելելու է փետրվարյան երկրաշարժի գոտի։
Ինչ վերաբերում է նրա հակառակորդին, ապա հանրահավաքների փոխարեն նախապատվությունը կտրվի ռազմավարական նշանակություն ունեցող վայրերին՝ հաշվի առնելով առաջին փուլի արդյունքները։ Քըլըչդարօղլուն նախատեսում է այցելել նաև երկրաշարժի գոտի։
Քարոզարշավին ակտիվորեն կմասնակցեն Ստամբուլի և Անկարայի ներկայիս քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավասը, ովքեր կարող են փոխնախագահներ դառնալ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում»,- գրում է Hürriyet-ը։