Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար. Լավրով
Մենք պատրաստ էինք օգնել Հայաստանին: 2022 թվականի աշնանը Կազմակերպության երևանյան գագաթնաժողովի համար փաստաթուղթ էր պատրաստվել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան, փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով։
Այս մասին նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հետո վերջին պահին հենց գագաթնաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ այժմ այն մնում է թղթային ձևով և չի կարող իրականացվել։ Բայց եթե Երևանը հաստատի այն, ինչ արդեն իսկ համաձայնեցված և պատրաստ մնաց ստորագրման և ուժի մեջ մտնելու համար, համոզված եմ, որ Հայաստանը կհաղթի և կստանա ավելի կայուն իրավիճակ»,- նշել է Լավրովը: