Նիկոլն այս անգամ իր, այլ ոչ թե Միշելի շուրթերով Ադրբեջանին վերագրեց 86 600 ք կմ տարածք, այսինքն՝ Արցախը բռնակցեց Ադրբեջանին․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր՝ Արցախի մասով, և հիմար՝ «ժողովրդավարության» դրոշակով։
Հետևողականորեն կրկնվող սխալները սխալ չեն, այլ հակահայ նպատակային ծրագիր։
Նիկոլն այս անգամ իր, այլ ոչ թե Միշելի շուրթերով Ադրբեջանին վերագրեց 86 600 ք կմ տարածք, այսինքն՝ Արցախը բռնակցեց Ադրբեջանին։
Ի դեպ, նախանձեցի Ալբանիային, անկախ խոսույթի հիմնավորվածությունից Կոսովոյի համար միջոցառման ընթացքում կազմակերպված դիվանագիտական հարձակման համար։
Չեմ ուզում խորանալ, թե նորմալ հայ ղեկավարը ինչ պիտի ասեր Իսլանդիայում. ագրեսորին պատժելու, ինքնորոշման իրավունքի, ռազմագերիների եւ այլ հարցերի մասին։
Նիկոլը այլևս անգամ «կռուտիտների» կարիք չի զգում։
Վա բանկ լկտի է, վա բանկ՝ դավաճան, վա բանկ՝ հաբրգած։
Որովհետև անպատիժ է։ Դե՞ռ…»։