Ռուսաստանը համաձայնել է երկարաձգել հացահատիկի գործարքը
Ռուսաստանը համաձայնել է երկարաձգել հացահատիկի գործարքը Ուկրաինայի հետ:
Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն թուրք պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ այս մասին կարող է հայտարարվել այսօր։ Ապրիլին Պեսկովն ասել էր, որ համաձայնագրի երկարաձգման հեռանկարները այնքան էլ վառ չեն ռուսական պարարտանյութերի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունների չկատարման պատճառով։