Պուտինը հարգում է միայն երկու հոգու, որոնցից մեկը Էրդողանն է. ՊԱԿ-ի նախկին սպա
ՊԱԿ-ի և ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Ժիրնովը կարծում է, որ համաշխարհային քաղաքականության մեջ Պուտինի համար ընդամենը երկու առաջնորդ կա հարգված: Այդ սակավաթիվ մարդկանցից մեկը, ըստ փորձագետի, Թուրքիայի առաջնորդ Էրդողանն է։
Նրա խոսքով՝ Էրդողանի հանդեպ Պուտինի հարգանքն ամենաբարձր կետին հասավ 2015 թվականի նոյեմբերին, երբ Թուրքիան խոցեց ռուսական կործանիչը։ Միաժամանակ, Ժիրնովի խոսքով, Արևմուտքում չկա մի մարդ, ում ՌԴ նախագահը չարհամարհի։
ՊԱԿ-ի նախկին աշխատակիցը հավելել է, որ բացի Էրդողանից, Պուտինը վախենում և հարգում է միայն Սի Ցզինպինին։ Կրեմլի ղեկավարը, սակայն, ավելի շատ խանդով է վերաբերվում Չինաստանի առաջնորդին, քանի որ ՉԺՀ-ն մեծ երկիր է՝ մեծ բնակչությամբ։
«Սա մի երկիր է, որը խաղում է իր սեփական խաղը, և Պուտինի համար բավականին դժվար է խաղալ այդ խաղը»,- ասել է Ժիրնովը։