Ի՞նչ տեսք ունեն Գելենջիկում գտնվող Պուտինի պալատի ստորգետնյա թունելները. (լուսանկարներ)
The Business Insider-ը հրապարակել է Գելենջիկում գտնվող Պուտինի պալատի ստորգետնյա հատվածի գծապատկերներն ու գծագրերը։
Ծրագրերը ցույց են տալիս պալատական համալիրի տակով անցնող երկու բարդ թունելներ: Պալատը և ստորգետնյա կառույցները միացված են վերելակով, որը իջնում է մոտավորապես 50 մ խորության վրա։
Հաղորդվում է, որ թունելները լավ ամրացված են և ունեն կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ բավարար քանակությամբ քաղցր ջուր, օդափոխություն և մալուխների լայն ցանց: