Ուկրաինան պետք է ընդունվի ՆԱՏՕ-ի կազմ. Քիսինջեր
Ուկրաինան պետք է ընդունվի ՆԱՏՕ-ի կազմ, որպեսզի այս պատերազմի ավարտից հետո նա պատերազմ չսկսի Ռուսաստանի հետ իր մնացած տարածքները վերադարձնելու համար: Այս մասին նշել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քիսինջերը:
Նրա կարծիքով` այս պատերազմը կավարտվի մոտավորապես այն նույն սահմաններով, որը երկրներն ունեին մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը:
Ուկրաինան կվերադարձնի տարածքների մեծ մասը, բայց Ղրիմը կմնա Ռուսաստանի Դաշնության կազմում: Եվ Եվրոպայի անվտանգության համար ավելի լավ է Ուկրաինան մտցնել ՆԱՏՕ, որպեսզի նա չկարողանա որոշումներ կայացնել ազգային մակարդակով տարածքային պահանջների վերաբերյալ, քանի որ Ռուսաստանը թուլացել է և այլևս նման սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի համար,- նշել է Քիսինջերը: