Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Վազող տողեր

Եթե ընտրվի Էրդողանը, ամեն ինչ մնալու է նույնը, կամ իրավիճակը մեզ համար կարող է միայն վատանալ․ Վազգեն Մանուկյան

Անկախ-ի խնդրանքով ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող ընտրություններին, Հայաստանի վրա դրանց հնարավոր հետևանքներին, հայ-ադրբեջանական բանակցություններին և Թուրքայի հետ հարաբերություններին, ինչպես նաև ստեղծված իրավիճակում Հայաստանի անելիքներին։

-Պարոն Մանուկյան, Թուրքիայում նախագահական ընտրություններն անցան երկրորդ փուլ, քանի որ մրցակիցներից ոչ ոք 50 % և ավել ձայներ չհավաքեց։ Առհասարակ Թուրքիայի այս ընտրություններն ի՞նչ նշանակություն ունեն Հայաստանի համար, և մեզ համար ո՞ր թեկնածուի հաղթանակն է առավել շահավետ։

Նախևառաջ, ինչպես նշում են բազմաթիվ փորձագետներ, Թուրքիայում հասարակությունը խիստ բևեռացված է, դրա մասին է վկայում նաև այն, որ թեկնածուների ձայները շատ մոտ են իրար։

Էրդողանը տիրապետում է պետական բոլոր լծակներին, իսկ ընդդիմության հետևում կանգնած է Արևմուտքը (ԱՄՆ), որը վարպետորեն տիրապետում է փափուկ ուժի կիրառմանը: Այս տեսակետից հնարավոր է սպասել, որ ընտրություններն ու հետընտրական ժամանակաշրջանը Թուրքիայում լինելու են լարված և ներքին ուժերի հակադրություններով ուղղորդվող:

Դա մեզ ձեռնտու է:

Եթե ընտրվի Էրդողանը, ամեն ինչ մնալու է նույնը, կամ իրավիճակը մեզ համար կարող է միայն վատանալ։ Էրդողանի իշխանության օրոք մենք Թուրքիայի կողմից արդեն շատ հարվածներ ենք ստացել, և բնական է, որ Էրդողանի վերընտրվելը մեզ համար ցանկալի չէ։

Քըլըչդարօղլուի ընտրվելու դեպքում, չնայած չենք կարող ամբողջությամբ դատել, թե ինչքանով օգտակար կամ վտանգավոր կլինի նրա կառավարումը մեզ համար, բայց մի քանի դիտարկում կարող ենք անել․

ա) Ով էլ ընտրվի, Թուրքիայի այն քաղաքականությունը, որն ուղղված է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելուն և առաջացած «քաղաքական վակուումը» Թուրքիայով լցնելուն, շարունակվելու է հետևողականորեն իրականացվել, պարզապես տարբեր արագությամբ ու մեթոդներով։

բ) Էրդողանի կողմից իրականացվող պանթյուրքիստական քաղաքականությունը շարունակվելու է ոչ միայն, որ այն դարձել է Թուրքիայի հասարակության մի զգալի մասի ծրագիրը, այլ նաև այն պատճառով, որ պանթյուրքիզմը մի սուր է, որը Թուրքիայից ձգվելու է Ռուսաստանով մինչև Չինաստանի թրքախոս բնակչություն ունեցող Սինցզյան-ույղուրական շրջան՝ վտանգելով և քայքայելով այն երկրները, որոնցով անցնելու է։ Իսկ դա ձեռնտու է նաև ԱՄՆ-ին, որի ամենավտանգավոր հակառակորդներն են Ռուսաստանն ու Չինաստանը։ Հետևաբար ԱՄՆ-ն նույնպես կարող է շահագրգռված լինել Թուրքիայի այդ ծրագրով։

Այդ նույն պատճառով Իրանը և Չինաստանը հակազդելու են պանթյուրքիզմին՝ դառնալով մեզ համար պոտենցիալ բնական դաշնակիցներ։ Իսկ պանթուրանական ծրագիրը հակասում է նաև Հնդկաստանի շահերին, ինչը նրան ևս մեզ համար պոտենցիալ դաշնակից է դարձնում։

Բայց նրանք մեզ համար իրական դաշնակից կլինեն միայն այն դեպքում, եթե մենք նույնպես մասնակից դառնանք այդ հակազդեցությանը և մեզանից ինչ-որ բան ներկայացնենք։

Թուրքիան շատ է ուժեղացել, բայց փորձում է անել քայլեր, որոնք իր ուժերից վեր են (ուզում է կծել մի պատառ որը չի կարող կուլ տալ), և ուշ թե շուտ գալու է հակասության։

Ակնհայտ է, որ ռազմավարական տեսակետից պանթյուրքիստական հոսանքը ծայրահեղ վտանգավոր է Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով բազմաթիվ թուրքախոս ժողովուրդների կոմպակտ բնակումը Ռուսաստանում: Սակայն Ռուսաստանն այժմ, մխրճված լինելով Ուկրաինայի դեմ պատերազմում՝ ընդդեմ Արևմուտքի, այս պահին այդ խնդիրը երկրորդ պլան է մղել:

Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք Ռուսաստանը ճիշտ էր գնահատել իր շահերի բալանսը, թե ոչ։

Քըլըչդարօղլուի ընտրվելու դեպքում մի դրական հանգամանք կարող ենք նշել․ որքան էլ որ շարունակվեն Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները, և ինչքան էլ Ռուսաստանը շահագրգռի Թուրքիային, միևնույն է, այդ հարաբերությունների մակարդակն էապես նվազելու է՝ ստիպելով Ռուսաստանին վերանայել իր քաղաքականությունն այս տարածաշրջանում։

Բնականաբար մասամբ փոփոխվելու են նաև Թուրքիա և Ադրբեջան հարաբերությունները՝ ոչ հօգուտ Ադրբեջանի։

Դա նույնպես մեզ ձեռնտու է:

-Ստեղծված իրավիճակում ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։

-Այս իրավիճակում առավել ևս անհեթեթ է բանակցությունների այն օրակարգը, որն այժմ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության պայմանագիր այն պայմաններով, ինչի մասին հայտարարեց նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ապա դա ուղղակի ոչնչացնում է հայկական պետությունն ու Արցախի Հանրապետությունը՝ դառնալով մեր ժողովրդի պատմության ամենամեծ դավաճանությունը: Դա կդառնա ոչ թե խաղաղության պայմանագիր, այլև նոր պատերազմի հնարավորություն Ադրբեջանի համար՝ ավելի բարենպաստ դիրքերից։ Իսկ անկլավների հանձնման դեպքում Ադրբեջանը, դիրքավորված լինելով արդեն Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներում, հնարավորություն կստանա իրականացնել իր կողմից հռչակած ծրագիրը՝ նվաճել Հայաստանի այն տարածքները, որոնք Ադրբեջանի նախագահը հայտարարում է «Ադրբեջանի պատմական տարածքներ»։ Ադրբեջանին կմնա միայն սպասել աշխարհաքաղաքական հարմար պահի։

-Իսկ ո՞րն է մեր անելիքը, ստեղծված իրավիճակից արդյո՞ք ելք կա և ո՞րն է այդ ելքը։

-Համաշխարհային այն զարգացումները, որ այժմ տեղի են ունենում, մեզ ընձեռում են նոր հնարավորություններ և առաջացնում նոր վտանգներ։ Այն վիճակում, որում մենք այժմ գտնվում ենք, մենք պատրաստ չենք ո՛չ օգտվելու, ո՛չ էլ գոնե մեղմելու այդ վտանգները։

Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմը նոր իրավիճակ է առաջացրել աշխարհում ուժի նշանակությունն էապես աճել է։

Պետք է անտեսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ բոլոր բանավոր պայմանավորվածությունները, ժամանակ շահել, ուժեղանալ և պատրաստվել սպասվող նոր փոփոխություններին։ Պետք է երկրում ձևավորել ազգային համերաշխության, միասնության և վստահության մթնոլորտ, վերակառուցել բանակը, դարձնել նորից մարտունակ, զարգացնել տնտեսությունը, զարգացնել և կառուցել նոր որակի հարաբերություններ մեր բնական դաշնակիցների հետ։ Այս դեպքում հետագա բանակցություններում մեր դիրքերն էապես կարող են փոխվել՝ ստեղծելով բնական պայմաններ մեր ազգային շահերն առաջ տանելու համար։

Այս ամենն անելու համար Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը կարող է լուծել Հայաստանի առջև դրված այս խնդիրները և ստեղծել իրական խաղաղության հիմքեր։

Հարց տվեք ձեզ՝ ինչո՞ւ է Ադրբեջանն այսպես հիստերիկ ձևով շտապում ամրագրել իր հաղթանակը։ Ինչո՞ւ է Ալիևն անընդհատ մատ թափ տալիս, որ Հայաստանում հանկարծ չլինի, թե առաջանան ռևանշիստական տրամադրություններ։ Ադրբեջանը վախենում է մեզանից։

44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը պատահական և ժամանակավոր հաղթանակ էր՝ պայմանավորված շատ հազվադեպ համընկնող հանգամանքներով՝ համաշխարհային այդ պահին ստեղծված իրավիճակով և Հայաստանում ձևավորված նոր իշխանությամբ։ Բայց Ալիևը լավ գիտի, որ և՛ աշխարհն է փոխվելու, և՛ Հայաստանում է իրավիճակ փոխվելու, այդ պատճառով իր մեջ վախը շատ մեծ է և շտապում է։

Ընդհանրապես մենք մեզ, մեր հնարավորությունները, մեր ինչ լինելը շատ ավելի վատ ենք ճանաչում, քան մեր հակառակորդներն ու մեր բարեկամները։ Դրա համար բարեկամները մեզ այսօր նայում են զարմացած, հակառակորդներն՝ անհանգիստ, որ իրենց համար շահեկան այս վիճակը կարող է արագ փոխվել։

Մեր ժողովուրդն ինքն իրեն չի ճանաչում․ ո՛չ իր պատմությունը գիտի, ո՛չ գիտի, թե հայերն ինչ դերակատարում են ունեցել, նաև այժմ ինչ դերակատարում ու հնարավորություններ ունեն աշխարհի տարբեր երկրներում, և կուչ է եկել սահմանափակ գոյատևման խնդրի շուրջ։

Պետք է աշխատանքներ տարվեն այդ բացը լրացնելու, մեր ժողովրդի ինքնագնահատականը բարձրացնելու ուղղությամբ։ Այդ աշխատանքներին պետք է ներգրավվեն պատմաբաններ, զինվորական գործիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, կինոռեժիսորներ և ողջ մտավորականությունը։

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, արցախահայությունն իր բնօրրանում հազարավոր տարիներ ապրել ու դիմակայել է։ Նույնիսկ, երբ Հայաստանի տարբեր տարածքներ գտնվել են օտար լծի տակ, Արցախը կարողացել է պահպանել իր ինքնուրույնությունը։ Եվ այսօր մեր պետությունը պարտավոր է պաշտոնապես հայտարարել, որ պաշտպանում է Արցախի ինքնորոշման իրավունքը և պարտավորվում է հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանել ու առաջ տանել այդ իրավունքի իրացումը։