ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
ՆԱՏՕ-ի անդամները պաշտպանական լայնածավալ ծրագիր են մշակում Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում: Այս մասին գրում է Reuters-ը։
«ՆԱՏՕ-ի ղեկավարները հուլիսին իրենց գագաթնաժողովում պետք է հաստատեն գաղտնի ռազմական ծրագրեր, որոնք Սառը պատերազմից հետո առաջին անգամ կմանրամասնեն, թե դաշինքը ինչպես կարձագանքի Ռուսաստանի հետ հակամարտությանը»,- գրում է գործակալությունը՝ վկայակոչելով դաշինքի պաշտոնյաներին։