ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի։ Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը:
«Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ պարբերաբար բանակցություններ են ընթանում. օրերս Եվրոպայում կայացել է հերթական փուլը: Ադրբեջանը և Հայաստանը գործնականում ճանաչում են երկու երկրների միջև սահմանները՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
«Մենք հուսով ենք, որ այդ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Եվ երկրները հետագայում կանցնեն սահմանազատման», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: