Չգիտեն՝ ինչի մասին է խոսում պարոն Բաբայանը, բայց ես նրան մեկ անգամ եմ տեսել. Ռուբեն Վարդանյան
Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսում պարոն Բաբայանը, բայց ես նրան միայն մեկ անգամ եմ տեսել: Տեսել եմ, երբ նա հանդիպել էր քաղաքացիների հետ: Այս մասին լրագրողների հետզրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ մոտ 35 մարդ կար, որտեղ Բաբայանը ներկայացրել է իր տեսլականը:
«Մենք բարևեցինք իրար, ձեռք սեղմեցինք: Ընդ որում՝ շատ կարճ հանդիպում էր՝ մոտ 25 րոպե: Չգիտեմ, թե այդ հանդիպիպումը ում համար ոնց էր, բայց ես ուրախ եմ, որ լսեցի նրան, նրա տեսլականը: Օրինակ նախագահի հետ մենք ավելի հաճախ ենք շփվում, քնարկումների մեջ ենք: Նրա կուսակցության ներկայացուցիչներն էլ մասնակցել են մեր քննարկումներին»,-նշեց Վարդանյանը: