Ժամը 15:00-ի դրությամբ զոհված զինծառայողի ծնողի և Աշոտ Փաշինյանի միջև ծրագրված առերեսման մասին փաստաբանները որևէ լուր չունեն. Մելիքյան
Ժամը 15:00-ի դրությամբ տիկին Գայանեի և Աշոտի միջև ծրագրված առերեսման մասին փաստաբանները որևէ լուր չունեն։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դա խիստ մտահոգիչ է, քանի որ այդ քննչական գործողության արդյունքում, ըստ մեզ, դեպքի «պաշտոնական» վարկածը հօդս կցնդի և ի սպառ կվերանա տիկին Գայանեին փակի տակ պահելու՝ առանց այն էլ գոյություն չունեցող հիմնավորվածությունը։
Կարծում եմ՝ պետք է ինչ-որ բան անել, որ քննչական մարմինը «հիշի» առերեսում կատարելու անհրաժեշտության մասին»,-գրել է Մելիքյանը։