Արցախում արգելափակվել է Facebook սոցիալական ցանցը
Կիբերանվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը հաղորդում է՝ Արցախում արգելափակվել է Facebook սոցիալական ցանցը։
«Արգելափակման գործողություններն արվում են ցածր մակարդակով, հիմնականում արգելափակվում են tcp միացումները facebook.com կայքում, 80 և 443 պորտերը.
Խորհուրդ եմ տալիս շրջանցել արգելափակումը Opera VPN, TOR, կամ ցանկացած այլ VPN-ով»,- նշել է նա։