Լավրովի արձագանքը Մակրոնի հայտարարությանը՝ անհանգստացրել է Չինաստանին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտության և Չինաստանից նրա կախվածության մասին, ասել է մի բան, որը անհանգստացրել է Պեկինին։
Այս մասին գրում է Sohu-ի չինական հրատարակությունը։
Ի պատասխան Մակրոնի խոսքերի՝ Լավրովը հայտարարություն արեց, որ Ռուսաստանը ոչ թե իր երեսը թեքեց դեպի Արևելք, այլ համագործակցելու եկավ այն բանից հետո, երբ ինքը՝ Արևմուտքը, երես թեքեց իրենից՝ հակառակ իր եվրոպական շահերին։ ԵՄ երկրները դա արել են ԱՄՆ-ի թելադրանքով։
Չինացիները մտահոգված են, որ Մոսկվան Պեկինի հետ կհամագործակցի միայն այնքան ժամանակ, քանի դեռ չի հաշտվել Արևմուտքի հետ։ Սակայն այլ հեղինակներ և փորձագետներ նշել են, որ Արևմուտքի ներկայիս ագրեսիվ պահվածքը դժվար թե դրան հանգեցնի։