Բելառուսն ուժեղացնում է պաշտպանությունը Ուկրաինայի հետ սահմանին
Բելառուսի և Ուկրաինայի սահմանին պաշտպանական ամրություններ են հայտնվել։
Բելառուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գոմել քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա M8 մայրուղու երկայնքով դեպի Ուկրաինայի սահման, հակատանկային ամրությունների գիծ է հայտնվել։
Այլ տեղերում ևս շինարարություն է ընթանում, ենթադրաբար՝ ամրացումներ։