ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը․ Պատել
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է գերատեսչության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Միացյալ Նահանգները աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը, անկախ նրանից, թե որտեղ են ընթանում բանակցությունները»,- ասել է նա՝ անդրադառնալով Մոսկվայում կայանալիք բանակցություններին։