Կալանավորն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն Գայանե Մարտիրոսյանի
Կալանավորված Ռոբերտ Մովսիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ` ի աջակցություն անազատության մեջ գտնվող, զոհված զինվորի մայր Գայանե Հակոբյանի։ Մովսիսյանի դիմումը, ուղղված «Վարդաշեն» ՔԿՀ պետին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ակտիվիստ Նարեկ Մանթաշյանը։
«Ռոբը իմ ընգերնա, Ռոբը տղայա ու իրա արած քայլը տղամարդուն վայելա...
Հ.Գ. ապուշ հարցեր չտաք, բա թե էս դիմումը ինձ որտեղից!»,-գրել է Մանթաշյանը:
Հիշեցնենք, որ տիկին Գայանեն զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրն է, որին մեղադրում են Աշոտ Փաշինյանին առևանգելու համար։ Տիկին Գայանեն ձերբակալման պահից ի վեր հայարարել է հացադուլ։
