«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄարտունիում բախվել են «Opel»-ը և «Lexus LX570»-ը․ վերջինս բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավորԿասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը
Շնորհակալություն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում ինձ հյուրընկալելու համար. ԱՄՆ փոխպետքարտուղար
Ռուսաստանի մի շարք կլինիկաներում թոքային ժանտախտ է տարածվել. ռուսական լրատվամիջոցներՀիմա պատկերացրեք՝ ո՞վ է այն անասունը, որ 8 մլրդ դոլար փող կտա ներկայիս Հայաստանին 50 տարի մարման ժամկետով. Արթուր ԴանիելյանՀՀ նախագահն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին«Իրապես խոստումնալից ժամանակներ են». ԱՄՆ փոխպետքարտուղարը աղոթքի նախաճաշում Փաշինյանի ելույթը ոգեշնչող է համարում
Երևանի առանձին հատվածներում ՎիվաՍել-ի կապի խափանումներ են և ժամանակավոր անհասանելիություն. վթարվել է ցանցի ենթաբաղադրիչներից մեկը
Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր
Եմենում մարտերը շարունակվում են. կառավարամետ ուժերին հաջողվել է գրավել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող բնակավայրերՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջը«Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին՝ Վաղարշապատի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելուն
Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլյացիա է և ամոթալի սուտ
Եթե պետք է հանձնել, ապա ինչ-որ բանի դիմաց. Քոչարյանը՝ ադրբեջանցի զինծառայողի մասինՌուսաստանը հարվածել է Մոլդովա-Ուկրաինա սահմանին գտնվող անցակետին. կա վիրավորԿյանքի կենտրոնում մշտապես պահեք Աստծուն, ապրեք հավատքով և սիրով. Հայր ՎազգենԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալՍահմանային ուղեկալների հետ խնդիր ունենք. . Անդրանիկ Քոչարյանը՝ Շաքիի դեպքի մասին
Ինչպես են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռուբեն Ռուբինյանի երեխային մկրտում (տեսանյութ)
Սուրեն Պապիկյանը տեսակապային խորհրդակցություն է անցկացրել զինվորական կարգապահության թեմայով (տեսանյութ)«Սիթի» սուպերմարկետների ցանցում ծխախոտի վաճառքի խախտումներ են հայտնաբերվել
Տնից վազեցինք, տեսանք՝ մոպեդով վրաերթի է ենթարկվել. Այնթապում հրաժեշտ են տալիս 14-ամյա աղջկան (տեսանյութ)
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվիԱղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում էՎեհափառ Հայրապետի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանին. կան զոհեր
Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից
ՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսրայելական բանակը Սիրիայում գործողություն է իրականացրելԷլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան 16,500 հատից 839 հատ է. նախարար
Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները Թեհրանում. կայացել է ՀՀ և Իրանի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Հայաստանի հավաքականի հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղումԱզատության պողոտայում բախվել են Tesla-ն ու 2 Kia-ները. կան վիրավորներՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձը․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)
«Եթե տուրք տայինք հույզերին, ապա այսօր Երևանի կենտրոնում, ամենայն հավանականությամբ, կկանգնեցվեր Հաղթանակի երրորդ կամարը»,- բառացի ասել է Ալիևը. ադրբեջանագետ
Երեխայի իրավունքների պաշտպանության ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է․ ՄԻՊ
Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
Եթե ինքը իր երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ապրի ինքը․ կպեք ձեր գործերին․ Ռուբեն ՄխիթարյանԿանանց Հայաստանի թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում․ թիմի կազմը1989թ. Թբիլիսիում Տիգրանաշենի հարցով որոշվեց՝ ադրբեջանական պատվիրակության փաստարկները բացահայտ անհիմն են. Դանիելյան
Հասարակություն

Վերջ տվեք այս պժգալի ներկայացմանը

Դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Սամվել Խալաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջ տվեք այս պժգալի ներկայացմանը

Արդեն քանի օր է ամենուրեք քննարկվում է զոհված զինվորի մոր ձերբակալման հարցը: Մի կողմ թողնենք բոլոր տեսակի թեր և դեմ վարկածները, պատճառաբանությունները, արդարացումներն ու մեղադրանքները, որոնք ամենատարբեր կոչերով են լցված, ընդհուպ՝ Աշոտ Փաշինյանից մի նոր Սամվել Մամիկոնյան արարելու իղձով:

Պարոնայք, դուք պարա՞պ եք մնացել… Թշնամին սեղմում է հայրենիքի և մեր ժողովրդի պարանոցին հագցրած օղակը, իսկ դուք կանխամտածված սադրանքի՞, թե՞ հույզերի փոռթկման պահի թելադրանքով տեղի ունեցած դիպվածը դարձրել եք համաժողովրդական կենսական հարցի քննարկում: Վերջ տվեք այս պժգալի ներկայացմանը:

Զոհված զինվորների մայրերը, անկախ իրենց հուզումներից բխող պոռկման երևույթներից, եթե դրանք առաջ չեն բերել ծանր հանցագործություն, անձեռնմխելի են: Հանրության, ժողովրդի բարոյականության մակարդակն ու շահը դա է պահանջում:

Տվյալ դիպվածը, փառք Աստծո, ծանր հանցագործության չափանիշների մեջ չէ, մեզ մի մղեք անբարոյականության մատույցներ, այն էլ՝ այս օրհասական օրերին, երբ միայն ու միայն սթափություն է մեզ հարկավոր և հայրենիքի փրկության համար խելամիտ գործունեություն:
Ավելի քաղաքակիրթ ու բարոյական կլիներ, եթե Աշոտի փոխարեն նրա մայրը՝ Աննա Հակոբյանը, գնար տիկին Գայանեի հետ հանդիպման, անկեղծ զրուցեին և երկու մայրեր, հաշտ, միասին դուրս գային այդ հիմնարկությունից: Մինչդեռ, մենք այնքա՜ն ենք նահանջել մեր սուրբ, վեհ արժեքներից, որ նման քայլն աներևակայելի է…

Այս խայտառակ իրադարձությունն ու իրադրությունն ո՞ւմ է ձեռնտու, ո՞ւմ, ի՞նչ ենք ուզում ապացուցել, որ մեզանում օրենքների կիրառման գերակայությո՞ւն կա, թե՞ տխրահռչակ սև-սպիտակների ինքնակործան, անզիջում հակամարտություն՝ բոլոր անբարո միջոցների գործադրմամբ:

Դրա ժամանակը չէ, կրկնում եմ՝ վերջ տվեք այս պժգալի ներկայացմանը»։