Ադրբեջանի ԱԳ բարձր է գնահատել Հայաստանի հետ բանակցային գործընթացի դինամիկան
Ճիշտ եք նկատել, որ նման ձևաչափ նախատեսված էր անցած տարեվերջին, սակայն ներկա հանդիպման մասնակիցների վերահսկողությունից անկախ պատճառներով այս հանդիպումը չկայացավ։ Մենք բարձր ենք գնահատում ընթացիկ հանդիպման կազմակերպումը և Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում նկատվող դինամիկան. նկատի ունեմ մայիսին տեղի ունեցած սերտ շփումը: Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արձանագրային մասում, հայտնում է ԱՊԱ-ն։
«Կարծում եմ՝ այսօր մենք հնարավորություն կունենանք քննարկել հետհակամարտային շրջանում ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր։ Դուք շոշափեցիք շփումներում նկատվող դինամիկան, բայց ուզում եմ հատկապես նշել, որ Կազանում մեր հանդիպմանը զուգահեռ Ռուսաստան-Իսլամական աշխարհ միջոցառմանը մասնակցում է շուրջ 80 հոգուց բաղկացած մեծ պատվիրակություն՝ Շախին Մուստաֆաևի գլխավորությամբ»,- ասել է նախարարը։