Կրեմլն ակնկալում է Ալիևի և Փաշինյանի Մոսկվա այցը. Պեսկով
Մենք ակնկալում ենք, որ և՛ Իլհամ Ալիևը, և՛ Նիկոլ Փաշինյանը կլինեն Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական համաժողովին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
Այս մասին նշել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Մոսկվան անհապաղ կտեղեկացնի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ շփումների հնարավորության մասին,- լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։