Մարգարիտա Սիմոնյանին ցանկացել են պայթեցնե՞լ
Ռուս լրագրող Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ իր անունով ծանրոց է ուղարկվել աշխատանքի վայր՝ պայթուցիկի հետքերով։
«Աշխատավայրում պայթուցիկի հետքերով ծանրոց է ուղարկվել իմ անունով (անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են), ոստիկանությունը այն ճշտում է»,- գրել է նա։
Սակայն ավելի ուշ պարզվել է, որ բուն պայթուցիկ սարքը ծանրոցում չի եղել։