Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Մամուլ

Խաղաղությունը չեն ստանում, նվաճում են

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

Երբ հայկական կողմն ասում է, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, դրանով խաչ է քաշում ե՛ւ Արցախի Հանրապետության, ե՛ւ Հայաստանի Հանրապետության վրա։ Որովհետեւ 86600 քառ. կմ-անոց Ադրբեջան իրականում գոյություն չունի, եւ ոչ էլ Հայաստանի Հանրապետության տարածքն է լոկ 29800 քառ. կմ։ Որովհետեւ Արցախը հայապատկան է, դեռ չհաշված, որ Ադրբեջանն ինքն է հայկական հողերի վրա «բուսնել» եւ, բացի այդ, 29800 քառ. կմ թիվը հնչեցնելով, հայկական կողմն առաջ է բերում իրականում կեղծ՝ այսպես կոչված «անկլավների» հարցը՝ թշնամու ջրաղացին ջուր լցնելով։

«Հարգելի արցախցիներ, որեւէ մեկն իրավասու չէ ձեր փոխարեն որոշելու արդեն իսկ կայացած ինքնորոշման հանրաքվեի արդյունքները, անգամ նոր հանրաքվե կարող եք նախաձեռնել, թե՝ ոչ: Առնվազն կարող են երաշխավորել ձեր անվտանգությունը, ինքնորոշման իրավունքի հարգումը, ինչն այս պահին առավել, քան երբեւէ՝ խոցված է, սակայն չեն կարող օրինական գործընթացները չեղարկել: Ձեր 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն լիարժեք համապատասխանել է տվյալ պահին գործող օրենսդրության պահանջներին, իսկ հետագա օրենսդրական մանիպուլյացիաները այդ իրավական գործընթացի վրա այլեւս տարածվել չեն կարող»,- սա է հակիրճ այս իրավիճակի ճիշտ բնութագրումը, որ պետք է հասկանան մեր հանրության լայն շերտերը, եւ որ ընդգծել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը։ Նա հետգրությամբ շեշտել է ամենակարեւորը. «Սահմանադրության ուժով Հայաստանի կողմից Արցախը որեւէ պետության կազմում ճանաչելուն հանգեցնող միջազգային պայմանագիրը ի սկզբանե առոչինչ է …»։

Երբ թշնամու թելը թելելով՝ հայկական կողմը հնչեցնում է 29800 քառ. կմ թիվը ու կեղծ, արհեստական, ժամանակին հակահայկական ուժերի ու կենտրոնների կողմից հեռահար նպատակով ծնած թեզերը օրակարգ դարձնում, երբեւէ քարտեզ ուսումնասիրած չէ, գոնե բացած կա՞։ Եթե համառոտ, ապա այդ 29800-ը նշանակում է արագացնել ՀՀ-ի կործանումը։ Այդ 29800-ը նշանակում է, որ մեր Արարատյան դաշտը լինելու է թշնամու ուղիղ աչքի տակ։ Հստակեցնենք՝ գյուղերով հանդերձ է լինելու թշնամու աչքի տակ։ Հուսանք՝ Երեւանում ապահով ապրողները գոնե գիտեն Արարատյան դաշտից Երեւան հեռավորությունը։

Երեւանում հանգիստ քնողները թե հիշում են Գորիս-Կապան ճանապարհի ճակատագիրն ու հետեւանքը, ասենք, որ նույն հետեւանքները լինելու են Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան ճանապարհների մասով։ Տնտեսական ու սոցիալական վնասներից չենք խոսում, որովհետեւ Հայաստանն արդեն հայտնված է լինելու թուրքական աքցանում՝ արագ ընթացող բացասական գործընթացներով զուգակցված։

Բոլոր նրանք, ովքեր կասեն՝ ոչինչ, գոնե 29800-ը մնա, կամ՝ դյուրահավատ են, կամ՝ անուղղելի անգրագետ, կամ՝ հայրենավաճառությանը կողմնակից (կողմնակից լինելն ու մասնակցելը այս պարագայում նույն բանն է)։ Անգրագետներին ու հայրենավաճառներին մի կողմ թողնենք. նրանց որեւէ բան բացատրելը անիմաստ է։ Գանք դյուրահավատներին։ Նրանք հավատում են, որ սահմանազատում կլինի ու իրենք կփրկվեն 29800-ի տարածքում։ Չի՛ լինելու նման բան։ Նախ՝ որովհետեւ սահմանազատումը երկարատեւ, նույնիսկ տասնամյակների աշխատանք է պահանջում։ Իսկ թուրքական կողմը շտապում է։ Երկրորդ՝ սահմանազատումը խաղաղ գործընթաց է ենթադրում, մինչդեռ թշնամին ՀՀ տարածքում զենքի ուժով է սահմանազատում անում։ Երրորդ՝ թշնամին ՀՀ տարածքից հեռանալու մտադրություն չունի, եւ դա է վկայում հենց թուրքական կողմը (Թուրքիա, Ադրբեջան)՝ խոսքով եւ գործողություններով։ ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը բազմաթիվ ապացույցներ է բերում։ Օրինակ՝ «Նրանք ամրացած են Հայաստանի Հանրապետության սահմանից ներս գտնվող տարածքներում։ Ներքին Հանդ գյուղում մի քանի ամիս առաջ մի փոքր շինություն էր, մի քանի ամիս անց արդեն մեծ շինություններ են, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, նույն ճանապարհները, բունկերները մենք արձանագրել ենք նաեւ Ջերմուկ քաղաքում»։ Կամ՝ Սյունիքի գյուղերի բնակիչները փաստում են, որ ադրբեջանցիները ականապատում են գրավված տարածքները։ Կամ՝ զավթում են աղբյուրները, որ մարդիկ խմելու ջուր չունենան։ Այս փաստերից հետո դյուրահավատ մնալ ու կրկին հավատալ թշնամուն, նշանակում է համալրել հայրենադավների շարքերը։

29800-ի կողմնակիցների համար սանտիմետրերը չէ, կիլոմետրերն էլ խնդիր չեն, մինչդեռ ամեն սանտիմետրի հետեւում մեր ընտանիքների ու երկրի ճակատագիրն է։ Եթե մեր հանրության մի շերտ կարծում է, թե ճանապարհներ, բունկերներ կառուցող, շտապօգնության մեքենայի վրա կրակ բացող ադրբեջանական ԶՈւ-ն կհեռանա մեր երկրից միջազգային ջանքերով, ապա դյուրահավատների օրինակով գնում է համալրելու նշյալ շարքերը։ Այս շերտին կարող ենք հարց հնչեցնել՝ իսկ ի՞նչ ենք անում, որ թշնամին հեռանա, կոչ ենք հղում, համաձայնում ենք նրա պահանջներին եւ՝ վերջ։ Մենք խոսում ենք, թշնամին՝ գործում։ Մինչդեռ երեխաների համար նույնիսկ հասկանալի է, որ թշնամին չի հեռանա, հեռացնել է պետք։ Խաղաղությո՞ւն ենք ուզում ստանալ, բայց խաղաղությունը չեն ստանում, նվաճում են։ Եթե խաղաղություն ստանալուն ենք սպասում, ապա ստանալու ենք մի բան՝ նվաստացում, որին հետեւելու է անխուսափելի պատերազմը։

Թյուր է նաեւ այն պատկերացումը, թե ժողովուրդը ոչինչ անել չի կարող։ Կարո՛ղ է, հարկավ կարող է եւ պարտավո՛ր է անշուշտ։ Սա մեր երեխաների ու երկրի հարցն է։ Ի՜նչ է, թշնամուն բարեկամ համարող շերտը կարող է, հայկական շերտը չի՞ կարող։ Կարո՛ղ է եւ պե՛տք է։ Ի վերջո՝ սա հենց ի՛ր երկիրն է։