Գիշերը Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում տուն է հրդեհվել
Մայիսի 20-ին, ժամը 03:10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:56-ին, մարվել՝ 07:30-ին: